Մոտ 2 հազար ցուցարարներ գրավել են Չեռնիգովի վարչական շրջանի շենքը և պահանջում են դրա ղեկավար Վլադիմիր Խոմենկոյի հրաժարականը: Նրանք նաև կոչ են արել Կիևից հետ կանչել «Բերկուտ»-ի հատուկ ստորաբաժանման մարտիկներին: Այս մասին ITAR-TASS-ին հայտնել են քաղաքային խորհրդում:
Ներկայումս ցուցարարները միջանցք են ստեղծում, որպեսզի միլիցիան լքի մարզպետարանի շենքը:









































