Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի օգնական Զինեդին Զիդանը ցանկանում է իր թիմն ունենալ և ուժերը փորձել գլխավոր մարզչի պաշտոնում:
«Ես մեծ ցանկություն ունեմ փոխհատուցել այն վստահությունը, որը ստացել եմ Կարլո Անչելոտիի և Ֆլորենտինո Պերեսի կողմից: Բայց ես պետք է շտապեմ իրականացնել երազանքս` այն է ուժերս փորձել գլխավոր մարզչի դերում` գլխավորելով որևէ թիմ:
Ես մարտիկ եմ: Իմ թիմը կցուցադրի հավասարակշռված խաղ՝ շեշտը դնելով հարձակման վրա: Թիմիս խաղը կլինի հասարակ, բայց հարձակողական: Կարծում եմ` ավելի օգտակար կլինեմ գլավոր մարզչի դերում»,- լոգոնդար ֆրանսիացու խոսքերը մեջբերում է Marca-ն:








































