«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունին պատրաստ է նոր` մինչև 2018 թվականը ժամկետով պայմանագիր ստորագրել «կարմիր սատանաներ»-ի հետ:
Տեղեկությունների համաձայն` կողմերն արդեն բանակցել են և 28-ամյա հարձակվողը պատրաստ է ընդունել ակումբի առաջարկած պայմանները: Նոր պայմանագրով Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը շաբաթական 300 հազար ֆունտ կվաստակի «Մանչեսթեր Յունայթեդ»-ում:
Ռունին, ում գործող պայմանագրի ժամկետն ավարտվելու է 6 ամիս անց, «Ռեալ»-ի և «Չելսի»-ի ուշադրության կենտրոնում էր: Սակայն «կարմիր սատանաներ»-ը չեն պատրաստվում հրաժարվել ֆուտբոլիստի ծառայություններից:











































