Բասկետբոլի Հայաստանի ֆեդերացիան չի երկարաձգել պայմանագիրը մարզչի Նիկշա Բավցևիչի հետ:
Դեռևս ամռանը լրացել էր Բավցևիչի պայմանագիրը: Այժմ խորվաթ մասնագետը մարզում է Բելգիայի առաջնությունը ներկայացնող «Շարլերուն» ակումբը,- հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:
2017 թվականի մարտի 6-ին Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ էր նշանակվել խորվաթ մասնագետ Նիկշա Բավցևիչը: