ԱՄՆ-ում դատարանը վճռել է անջատել կոմայի մեջ գտնվող Տեխասի բնակչուհի Մարլիզ Մունոսի կենսապահովման համակարգը, չնայած նրա հղիությանը` հաղորդում է BBC-ն:
Ֆորթ-Ուերթի հիվանդանոցի բժիշկներն արձանագրել են, որ կնոջ գլխուղեղը մահացած է, սակայն արհեստականորեն պահել են նրա օրգանիզմի կենսագործունեությունը հանուն երեխայի: Սակայն նրա ամուսինը` Էրիկ Մունոսը հայտարարել է, որ ո՛չ ինքը, ո՛չ իր կինը չէին ցանկանա պահել նրա օրգանիզմն այդ վիճակում:
Որպես փաստարկ Մունոսը հայտարարել է, որ ինքը և իր կինը բժիշկներ են, այդ պատճառով կարող են կոմպետենտ որոշում կայացնել այս հարցի վերաբերյալ:
Մարլիզ Մունոսը հանկարծակի գիտակցությունը կորցրել է երկու ամիս առաջ` լինելով 14 շաբաթական հղի:








































