ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատում Միսիսիպի նահանգը կներկայացնի Հանրապետական կուսակցության թեկնածու Սինդի Հեյդ-Սմիթը:
Ձայների 75%-ի նախնական հաշվարկի արդյունքներով նա ստացել է քվեների 55.9%-ը, իսկ դեմոկրատ Մայք Էսպին՝44.1%, հաղորդում է Fox News-ը:
Սինդի Հեյդ-Սմիթի կուսակից Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում շնորհավորել է նրան՝ «մեծ հաղթանակի» առթիվ:








































