Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին գովեստի խոսքեր է հասցեագրել իր օգնական Զինեդին Զիդանին: Իտալացի մասնագետը նշել է, որ աշխարհի 1998 թվականի չեմպիոնը շատ արդյունավետ է աշխատում երիտասարդ ֆուտբոլիստների հետ:
«Զիդանը հիանալի աշխատանք է իրականացնում Խեսե Ռոդրիգեսի և Ալվարո Մորատայի հետ: Կարծում եմ` գլխավոր մարզիչը նույնպես լավ է աշխատում»,- կատակել է Անչելոտին:
Ինչ վերաբերում է առաջիկա խաղում մեր մրցակցին` «Գրանադա»-ին, ապա թիմը հիանալի մարզավիճակում է և արժանապատիվ խաղ է ցուցադրում»,- ասել է Անչելոտին:







































