Ելույթ ունենալով Դավոսի տնտեսական ֆորումում՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը ներկայացրել է երկրի և ամբողջ Եվրոպայի տնտեսական ծրագիրը: Այս մասին գրում է Vestifinance.ru կայքը:
Նա հայտարարել է, որ Բրիտանիան պետք է վերականգնի արտադրության բարձր մակարդակը, իսկ թերթաքարային գազի արդյունահանման ընդլայնումը կդառնա երկրում բիզնես-ակտիվության աճի գործոն:
«Ոչ մի կասկած չկա, որ առաջիկա տասնամյակներում ԱՄՆ արտադրական վերելքը կապված կլինի թերթաքարային գազի արդյունահանման հետ, ինչը նվազեցնում է էներգակիրների գները՝ տնտեսելով միլիարդավոր դոլարներ»,- հայտարարել է Քեմերոնը:
Դրա հետ մեկտեղ Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարը հայտարարել է, որ տնտեսության վերականգնումը պետք է հավասարակշռված լինի՝ աճ պետք է գրանցվի ինչպես արտադրությունում, այնպես էլ ծառայությունների ոլորտում:











































