Սիրիայի ղեկավարությունը ուրբաթ օրը՝ հունվարի 24-ին, համաձայնել է ուղղիչ հաստատություններից ազատ արձակել մոտ 5.5 հազար կալանավորների: Այս մասին հաղորդում է Al-Arabya հեռուստաալիքը:
Նրանց ազատ արձակումը գործող ռեժիմի հակառակորդների պարտադիր պայմանն է՝ բանակցությունները սկսելու:
Չի նշվում, սակայն, թե կոնկրետ ովքեր ազատ կարձակվեն:








































