Coca-Cola-ից գողացել են նոթբուքեր՝ ընկերության 74 հազար աշխատակիցների մասին տվյալներով: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Գործակալության տեղեկություններով՝ հանցագործությունն իրականացրել է նախկինում ընկերությունում տեխնիկայի վերամշակմամբ զբաղված անձնավորություն:
Հաղորդվում է, որ նոթբուքերում գտնվել են տվյալներ սոցիալական ապահովագրությունների մասին, ինչպես նաև անձնագրերի ու վարորդական իրավունքների տվյալներ:
Ընկերությունում հաստատել են գողության փաստը:









































