Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն, վենեսուելացի Խոսե Սանաբրիան վիրավորվել է հանցագործների կողմից, ովքեր փորձել են թալանել ավտոբուսը Վալենսիա և Սան Ֆելիպե քաղաքների միջև ընկած ճանապարհին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Սանաբրիան կնոջ և ընկերների հետ ավտոբուսում է եղել, երբ ավտոբուսի սրահում գտնվող երկու հանցագործները սկսել են թալանել ուղևորներին: Հրազենային վիրավորում ստացած բռնցքամարտիկը հոսպիտալացվել է: Նրա վիճակը բավականին ծանր է: Նա գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:
Լատինաամերիկյան ԶԼՄ-ները նշում են, որ Վենեսուելան մնում է հանցավորության բարձր մակարդակով երկրներից մեկը: Պաշտոնական տվյալներով՝ երկրում սպանությունների թիվը 100 հազար բնակչի հաշվով կազմում է 39, ոչ պաշտոնական տվյալներով՝ 79:
Հիշեցնենք, որ հունվարի սկզբին ճանապարհին կողոպուտի ժամանակ սպանվել էին նախկին «Միսս Վենեսուելա» Մոնիկա Սպիրն ու նրա ամուսինը:







































