Ուկրաինայի նախարարների կաբինետում վերադասավորումները չեն բավարարի Եվրամայդանին՝ հայտարարել է ՈՒԴԱՌ կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն: Նրա կարծիքով՝ նման միջոցառումներով կարելի էր իրավիճակը կարգավորել մեկ ամիս կամ նույնիսկ երկու շաբաթ առաջ: «Այսօր մարդիկ պահանջում են նախագահի հրաժարականը»,- հայտարարել է Կլիչկոն:
Վիտալի Կլիչկոն ընդգծել է, որ հակամարտության սրումը շարունակվում է՝ հայտնում է Vesti-ն:
Նա նշել է, որ երեկ նախագահի մոտ հանդիպումից հետո ինքը վերադարձել է Գրուշևսկի փողոց և սուլոց լսել, որը հասցեագրված է եղել ոչ թե իրեն, այլ վկայել բանակցությունների արդյունքները չընդունելու մասին:










































