«Լի ենք ավյունով ու վճռականությամբ, ո՛չ ցուրտը, ո՛չ հոգնությունը, մեզ չեն կարող շեղել մեր լուսավոր գաղափարներից: Եվ այդ ուժը մենք ստանում ենք ամեն մի այսպիսի լուսավոր հանդիպումից: Մենք ուզում ենք հստակ ուղերձ հղել այն մասին, որ առաջիկա ընտրությունը իշխանության մասին չէ, Ն. Փաշինյանը պետք է լինի վարչապետ, և նրա թիմը՝ իշխանություն. դեկտեմբերի 9-ի ընտրությունը օրենքով սահմանված մյուս 30 տոկոսը զբաղեցնող ուժերի մասին է»,- այս մասին Վեդիում կայացած ընտրարշավի ժամանակ ասաց ԼՀԿ պատգամավորի թեկնածու Արման Բաբաջանյանը:
«Այսօր 11 քաղաքական ուժ է մասնակցում ընտրություններին, և հայտնի է, թե ովքեր են առաջատարները: Եթե չլիներ «Լուսավոր Հայաստան»- ը, իրականում չէր լինի ընտրություն, – ընդգծեց Ա. Բաբաջանյանը: – Մենք մեր թիմով գալիս ենք խառնելու բոլորի խաղաքարտերը, ասելու՝ ո՛չ կեղեքիչներին, ո՛չ թալանչիներին, ո՛չ մկներին ու առնետներին, որոնք հանգիստ չեն տվել մեր ժողովրդին և հիմա էլ պատրաստվում են ռևանշի»:
Մանրամասն՝ տեսանյութում:









































