Բրիտանիայում և Նիդեռլանդներում տուգանել են ամերիկյան Uber ընկերությանը այն բանի համար, որ նա չի կարողացել պահպանել միլիոնավոր այցելուների անձնական տվյալները 2016թ․ կիբերհարձակման ժամանակ՝ տեղեկացնում է Reuters-ը։
Բրիտանական գրասենյակը ամերիկյան ընկերությանը տուգանել է 490 հազար դոլարով, իսկ նիդերլանդական Գործակալությունը՝ 678 հազար դոլարով։
Մեծ Բրիտանիայի տեղեկատվական հանձնակատարի տվյալներով՝ Uber համակարգեր մուտք գործած հարձակվողները կարողացել են ներբեռնել մոտ 2,7 միլիոն հաճախորդների և Մեծ Բրիտանիայում համակարգի 82 հազար վարորդների տվյալները:
Հոլանդիայի իշխանությունները վկայում են արքայության 174 հազար քաղաքացիների տվյալների արտահոսքի մասին։
Ընդհանուր առմամբ արտահոսքը առնչվել է 50 մլն այցելուների և 7 մլն վարորդների անուններին, հասցեներին և հեռախոսահամարներին։ Uber-ի ղեկավարությունը ցանցահեններին 100 հազար դոլար է վճարել տվյալները ոչնչացնելու և միջադեպի մասին լռության համար։