Իսրայելում մասնավոր տներից մեկում հարյուրավոր նամակներ են հայտնաբերվել` գրված Երրորդ ռեյխի ներքին գործերի նախարար Հենրիխ Հիմլերի կողմից: Նամակներն ուղղված են Հիմլերի կնոջը` Մարգարետին: Այս մասին հաղորդել է գերմանական Die Welt թերթը:
Պատմաբանները և Հիմլերի կենսագիրները ենթադրում են, որ այդ նամակագրությունը կարող է լույս սփռել Երկրորդ աշխարհամարտի որոշ իրադարձությունների, ինչպես նաև Գերմանական նացիոնալ-սոցիալիստական աշխատավորական կուսակցության վերնախավի ներսում փոխհարաբերությունների վրա: Բացի նամակներից, հայտնաբերվել են նաև լուսանկարներ, նշումներով նոթատետրեր:
Ներկայումս դրանք գտնվում են Թել Ավիվում` մասնավոր արխիվում:










































