Ջոնի Դեփի ընկերը, Pogues խմբի վոկալիստ Շեյն Մաքգոուենը, դերասանին հրավիրել է որպես կիթառահար մասնակցելու լրագրող Վիկտորիա Մերի Քլարկի հետ հարսանեկան արարողությանը: Զույգը հանդիպել է 32 տարի:
Դեփը նոյեմբեր 26-ին Կոպենհագենում կայացած ամուսնության գաղտնի արարողության սակավաթիվ հյուրերից էր:
Նշվում է, որ դերասանը և երաժիշտը ավելի քան 20 տարվա ընկերներ են. 1994թ.-ին, Ջոնին մասնակցել է The Snake ալբոմի ձայնագրությանը, իսկ նախորդ տարի հանդես է եկել ընկերոջ 60-ամյակին նվիրված համերգին:
Քլարկը խոստովանել է, որ մինչ հարսանեկան արարողության օրը որոշելը, 11 տարի նշանված են եղել, գրում է Daily Mail- ը:
Նա նաև ասել է, որ զույգը սկզբում որոշել է գաղտնի ամուսնանալ, սակայն հարազատներն ու ընկերները պնդել են, որ ուզում են ներկա լինել և կիսել սիրահարների ուրախությունը:
Shane MacGowan, 60, MARRIES Victoria Mary Clarke, 52, in Copenhagen #johnnydepp https://t.co/d8OGPAWPEA pic.twitter.com/VOeQvPwV9p
— さのばびっちQ猫 (@Qsoneko_) November 26, 2018









































