Բրիտանիայում դատական նիստ է կայացել այն ուսանողուհու գործով, ով փորձել է սիրիացի գրոհայինների համար երկրից 20 հազար եվրո դուրս բերել: 26-ամյա Նավալ Մսաադին ձերբակալել են անցած շաբաթ՝ «Հիթրոու» օդանավակայանում: Նա փորձել է անցկացնել սեփական վարտիքի մեջ դրած գումարը:
Մսաադը և նրա 27-ամյա ընկերուհի Ամալ Էլվահաբին առաջի բրիտանուհիներն են, ում կասկածել են սիրիացի ահաբեկիչների հետ ունեցած կապի մեջ: Մսաադը փորձել է Լոնդոնից Ստամբուլ մեկնել: Սակայն գումարն աննկատ անցկացնել չի հաջողվել: Սքոթլանդ-Յարդի աշխատակիցները սկզբում ձերբակալել են նրան, այնուհետև ընկերուհուն, ով ապրում է երկու որդիների հետ:
Կանայք դատարան են ներկայացել միայն իրենց ինքնությունը, հասցեները և ծննդյան ամսաթվերը հաստատելու համար: Պաշտոնական մեղադրանք նրանց առայժմ չի առաջադրվել:










































