Ւրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Սիրիայի հակամարտության մեջ ներգրավված օտարերկրյա քաղաքացիները պետք է լքեն երկիրը, որպեսզի սիրիացիներն իրենք կարողանան ընտրել իրենց ապագան: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումում իր ելույթի ժամանակ Զարիֆը նաև նշել է, որ սիրիացի վարձկաններին պետք է դադարեն միանալ օտարերկրացի վարձկանները:
Իրանի ԱԳ նախարարը հույս է հայնել, որ ժնևյան բանակցությունների ընթացքում Սիրիայի ընդդիմությունը և կառավարությունը կգտնեն իրենց երկրում ծավալված հակամարտության խաղաղ լուծումը:









































