Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ուրբաթ օրը հանդիպել է Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակաար Նիլս Մուժինեքսի հետ: Այս մասին հաղորդում է Trend-ը` վկայակոչելով նախագահի վարչակազմին:
Կողմերը քննարկել են Վրաստանում մարդու իրավունքները: Խոսվել է նաև ազգային փոքրամասնությունների խնդիրների, դատական համակարգի, դատական բարեփոխումների, ինչպես նաև բռնազավթված տարածաշրջանների և սահմանամերձ գյուղերի դրության մասին` մարդու իրավունքների տեսանկյունից:
Հանդիպմանը մասնակցել են նաև միջազգային հարցերով նախագահի խորհրդական Իվանե Մաչավարիանին և Եվրախորհրդում Վրաստանի մշտական ներկայացուցիչ Կոնստանտին Կորկելիան:











































