Այսօր՝ նոյեմբերի 26-ին, 79 տարեկան հասակում մահացել է լեգենդար իտալացի ռեժիսոր Բերնարդո Բերտոլուչին։ Նա «Օսկար», «Ոսկե գլոբուս», BAFTA, Բեռլինի միջազգային կինոփառտոնի, ինչպես նաև Վենետիկյան կինոփառատոնի մրցանակակիր է։
Ձեզ ենք ներկայացնում Բերտոլուչիի լավագույն ֆիլմերի հնգյակը։
«Կոնֆորմիստ», 1970 – Ֆիլմը նկարահանվել է Ալբերտո Մորավիայի համանուն վեպի հիման վրա։
«Վերջին տանգոն Փարիզում», 1972 – Ֆիլմում բացտեսարանների առկայության պատճառով նրա ցուցադրությունն արգելված է եղել Իտալիայում, Պորտուգալիայում, Սինգապուրում, Նոր Զելանդիայում, Հարավային Կորեայում։
«20-րդ դար», 1976 – Սա պատմություն է երկու տղամարդկանց բարեկամության մասին, ովքեր ծագում էին գյուղացի աշխատողների և հողատերերի ընտանիքներից:
«Վերջին կայսրը», 1987 – Սա գեղեցիկ պատմություն է չինական վերջին կայսր Պու Ի-ի կյանքի և մահվան մասին. Արգելված քաղաքում անցկացրած իր անհոգ մանկությունից մինչև հեղափոխության քամիների բերած մեծ փոփոխությունները:
«Փոքրիկ Բուդդան», 1993 – Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Բրիջիթ Ֆոնդան, Քրիս Այզեկը և Քիանու Ռիվզը, ով խաղում է Բուդդայի դերը:










































