Ամերիկյան Tesla ընկերության հիմնադիր Իլոն Մասկը կանխատեսել է մոտ ապագայում ընկերության ֆիասկոն: Այդ մասին ձեռնարկատերը պատմել է HBO հեռուստաալիքով հեռարձակվող Axios ծրագրին տված հարցազրույցում:
Մասկի խոսքով՝ զգալի հավանականություն կա առ այն, որ իր ստեղծած ընկերությունը շուտով կսնանկանա: Գործարարը հայտարարել է, որ ընկերությունը ֆինանսական լուրջ կորուստներ ունի, և Tesla-ն «գումարներ է կորցնում խելագարի պես»:
Նա նաև նշել է, որ առկա խնդիրները շատ դժվար է լուծել: Սակայն եթե դա չարվի, ապա ընկերությունը կսնանկանա արդեն մի քանի շաբաթից:
Հիշեցնենք, որ էլեկտրամեքենաներ արտադրող ամերիկյան Tesla ընկերությունը վերջերս հայտարարել էր ընկերության տնօրենների խորհրդի նոր նախագահի նշանակման մասին: Այդ պաշտոնում ընկերության հիմնադիր Իլոն Մասկին փոխարինել է Ռոբին Դենհոլմը:










































