Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ուրբաթ օրը հանդիպել է հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ: Այս մասին հաղորդել է Ուկրաինայի ղեկավարի մամլո ծառայությունը:
Հանդիպմանը մասնակցել են նաև Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Կլյուևը, Ուկրաինայի նախագահի խորհրդականներ Անդրեյ Գոնչարուկը, Կոնստանտին Ելիսեևը, ինչպես նաև Արևելյան Եվոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ հարաբերությունների հարցերով Եվրոպական ծառայության ղեկավար Գուննար Վիգանդը:
Ֆյուլեն Ուկրաինա է ժամանել երկրում քաղաքական ճգնաժամի հետ կապված:







































