Monday, 06 07 2026
Իսրայելի Կնեսեթը լիազորությունները սպառվում են, Հայոց ցեղասպանության ճանաչման հարց վերջին նիստերի օրակարգում առայժմ չկա
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը

Էլ չթողեց տուն, կտուր. ՀՀԿ «գզիրը»

Գզիրն ընկավ դռնեդուռ, էլ չթողեց տուն, կտուր: Հիշու՞մ եք: Հիշողությունն այս ընտրական գործընթացում լինելու է թերևս առանցքային գործոններից մեկը՝ հիշողությունն այն իրավիճակի, որը կար Հայաստանում ապրիլի 23-ից առաջ: Հանրությունը, խոշոր հաշվով, քվեարկելու է հիշողությամբ, պարզապես հարցն այն է, թե ով ինչ է հիշելու: «Իրավիճակ է փոխվել, այսօր մենք ենք ընկել դռնեդուռ»,- ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ ներկայացնելով ՀՀԿ քարոզարշավի մեկնարկը: Այդ առումով իրականում իրավիճակ չի էլ փոխվել, ՀՀԿ-ն դռնեդուռ էր ընկած նաև նախկինում, պարզապես ոչ թե այսպես ասած՝ անմիջական քաղգործիչների, այլ ընտրակեղծարար ֆունկցիոներների մակարդակում, մեկ առ մեկ ցուցակագրելով հասարակության այն խավի ներկայացուցիչներին, որը պատրաստ էր այս կամ այն հանգամանքից դրդված գնալ տասը հազար դրամի գործարքի: Ավելին, ռեյտինգային ընտրակարգի ներդրումը, որ իրականացվեց Ընտրական օրենսգրքի միջոցով, ուներ հենց այն նպատակը, որ ՀՀԿ-ն ստանա դռնեդուռ անցնելու և մեկ առ մեկ ընտրողներին «քարտեզագրելու» առավելագույն հնարավորություն:

Այդ տեսանկյունից իրավիճակը փոխվել է նրանով, որ այսօր ՀՀԿ-ի համար չկան այն ֆունկցիոներները, որոնք կազմավորվում էին ռեյտինգային կարգով առաջադրվող կամ ընտրացուցակում տեղ գնող օդիոզ շրջանակների ենթակա շերտերից: Այդ շերտերն այսօր չունեն մոտիվացիա, նրանց մոտիվացիայից զրկել է թավշյա հեղափոխությունը, իսկ նախընտրական արշավից առաջ էլ ոստիկանության առաջ խնդիրը հստակ դրել է վարչապետ Փաշինյանը: Եվ այսօր արդեն դռնեդուռ անցնելու պարտավորությունն այն շերտի վրա է, որի փոխարեն տարիներ շարունակ սևագործ աշխատանք կատարում էր քրեաօլիգարխիան, իսկ, այսպես ասած, քաղաքական շերտը չափազանց ստերիլ պայմաններում փորձում էր ապահովել ՀՀԿ քաղաքական դեմքը, քաղաքական նկարագիրը կամ փաթեթավորումը: Սակայն մյուս կողմից քիչ հավանական է, որ ներկայումս քաղաքական շերտն ընկնի դռնեդուռ, այդ բառի, այսպես ասած՝ իրական իմաստով: Դռներ, իհարկե, կլինեն, սակայն հազիվ թե լինի դռնեդուռ, և Հանրապետականը առավելապես կաշխատի ֆեյսբուքյան տիրույթում, գովազդային քարոզչական տիրույթում: 3

Բանն այն է, որ ՀՀԿ-ն այդ իմաստով չունի քարոզչությամբ ընտրող ավելացնելու հնարավորություն, դա ուղղակի անհնար է: ՀՀԿ ընտրողը նրանք են, որոնց համար թավշյա հեղափոխությունը բերել է խնդիրներ և, այսպես ասած, շրջել է կյանքը արտոնյալ դիրքերից դեպի «շարքային» դիրքեր:

Ըստ այդմ` չկա դռնեդուռ անցնելու կարիք, ովքեր քվեարկելու են ՀՀԿ-ին, նրանք իրենք կգնան քվեարկության տեղամասեր: Հարցն այն է, թե ինչ ծավալի ընտրողների մասին է խոսքը, քանի հարյուր են նրանք, կամ քանի հազար են, որոնք շատ կոնկրետ քվեարկում են նախորդ համակարգի օգտին, որոնց չի հետաքրքրում, թե ով ինչ նոր բան է առաջարկում: Այլապես, իրականում դռնեդուռ անցնել ՀՀԿ-ն ներկայումս չի կարող՝ հաշվի առնելով այն, որ այդ պարագայում առաջին դռնից հետո գուցե հնարավոր չլինի անցնել երկրորդին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում