Մանկական ճարպակալումը այնքան տարածված խնդիր է դարձել Բրիտանիայում, որ խանութների սեփականատերերը սկսել են պատվիրել հատուկ մանեկեններ, որոնք պատկերում են գեր երեխաների: Արտադրողների խոսքով՝ նման մանեկենների պատվերները օրեցօր ավելանում են՝ գրում է Mirror-ը:
Վերջերս ստանդարտ մանեկենների չափը ավելացել է նվազագույնը 20%-ով: Անցած տարվա ընթացքում գիրուկ մանեկենների պատվերները ավելացել են 300%-ով:
Փորձագետները հաստատում են տխուր փաստը՝ պատանի բրիտանացիների մոտ 20%-ը տառապում է ճարպակալմամբ:











































