Ադրբեջանում մի խումբ փախստականներ փորձել են բողոքի ակցիա անցկացնել: Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, նրանք հավաքվել են փախստականների հարցով պետական կոմիտեի շենքի մոտ և պահանջել հանդիպում դրա նախագահի՝ փոխվարչապետ Ալի Հասանովի հետ:
Պետական կոմիտեի աշխատակիցները հայտարարել են, որ Ալի Հասանովն արձակուրդում է, և հրաժարվել են կազմակերպել փախստականների հանդիպումը ղեկավարության հետ: Ցուցարարները սպառանցել են, որ բերել են բենզինով շշեր, և եթե իրենց չընդունեն, ապա կինքնահրկիզվեն ընդունարանում:
Սպառնալիքներից հետո նրանց ընդունել է Ալի Հասանովի տեղակալը: Նրանք բողոքում են, որ իրենց տները քանդման տակ են հայտնվել մետրոյի նոր կայարանի շինարարության կապակցությամբ և փոխհատուցում են պահանջում: Ակցիայի մասնակիցներից մեկը փորձել է ինքնահրկիզվել կոմիտեի բակում, սակայն հաջողվել է նրա ձեռքից շիշը խլել:










































