ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքում զետեղված տեղեկությունների ու տվյալների հիման վրա մոնիթորինգ իրականացնող http://parliamentmonitoring.am կայքը հրապարակել է ԱԺ 4-րդ գումարման նստաշրջանում պատգամավորների աշխատանքը՝ վիճակագրության տեսքով։ Համաձայն կայքի անցկացրած մոնիթորգի՝ այս նստաշրջանում ամենաշատը ելույթներ ունեցել են (կամ հարցեր են տվել) ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցությունների պատգամավորները. ցանկը 75 ելույթով գլխավորում է Արծվիկ Մինասյանը։ Լարիսա Ալավերդյանը, Ստյոպա Սաֆարյանը և Արա Նռանյանը հերթականությամբ զբաղեցնում են ամենաշատը ելույթ ունեցած պատգամավորների ցուցակի 2-4 տեղերը։
ՀՅԴ-ի և «Ժառանգության» ներկայացուցիչները նաև դեմ քվեարկած պատգամավորների մեծ մասն են, թեև ամենաշատը՝ 46 անգամ, դեմ է քվարկել է Տիգրան Թորոսյանը։ Ամենաշատը կողմ են քվեարկել և, առհասարակ, քվեարկության մասնակցել են ՀՀԿ խմբակցությունից։
Այս նստաշրջանում ամենաշատը՝ 287 նիստից, բացակայել է պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը։ Շատ են բացակայել նաև Հարություն Փամբուկյանը, Գագիկ Ծառուկյանը, Ալվարդ Պետրոսյանը։








































