Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը խոստովանել է, որ ի տարբերություն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու հետ կապված տխրություն չի զգում, հաղորդում է Ռիա Նովոստին:
«Ոչ, բայց ես հասկանում եմ, որ ոմանք, ինչպես Եվրամիությունում, այնպես էլ Մեծ Բրիտանիայում, այդպիսի զգացում ունեն»,- ասել է Մեյը՝ պատասխանելով լրագրողների հարցին «բրեքզիթին» նվիրված գագաթնաժողովից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում:
Նա շեշտել է, որ «բրեքզիթը» բրիտանացիների ընտրությունն է և նշել է, որ երկիրը կկարողանա նորից վերահսկելի դարձնել իր սահմանները, գյուղատնտեսությունը և այլ ոլորտները:








































