ԱՄՆ-ը չի միջամտում Թուրքիայի ներքին գործերին և մտադիր չէ հետագայում էլ միջամտել: Այս մասին ասվում է ԱՄՆ պետդեպի հայտարարությունում, որը հրապարակել է Anadolu գործակալությունը:
Ւնչպես նշում է գործակալությունը, հայտարարությունում ասվում է, որ ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Թուրքիայում կոռուպցիոն սկանդալին և քննության անցկացմանը:
Դեկտեմբերի 17-ին Անկարայում և Ստամբուլում անցկացված հատուկ գործողության արդյունքում ձերբակալվեցին հինգ տասնյակից ավելի մարդիկ, այդ թվում՝ գործարարներ ու մի քանի նախարարների որդիներ: Ձերբակալությունները կատարվել են կոռուպցիայի, թմրամիջոցների մաքսանենգության ու իրացման մեղադրանքներով:










































