ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի ժամանակակից պատմության մեջ ամենակործանարար անտառային հրդեհը 95%-ով մեկուսացվել է: Այս մասին հաղորդում է CNN-ը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ այս պահին 475 մարդ համարվում է անհետ կորած:

Ինչպես նշվում է, հրդեհի մարմանը մասամբ օգնել են Կալիֆոռնիայի հյուսիսում տեղացած անձրևները:
Հրդեհի տարածքը կազմում է ավելի քան 620 քառակուսի կմ:












































