Վիրտուալ իրականությունը ավելի հավաստի դարձնելու համար ճապոնական Vaqso ընկերությունը ոչ մեծ սարք է ստեղծել, որը տեղադրվում է օգտագործողի քթի մոտ և խաղին համապատասխան բույր է արձակում՝ գրում է itc.ua-ը։
Սարքի հեղինակները պարզաբանում են, որ խաղը նախապես պետք է հարմարեցվի գաջեթին։ Vaqso-ի կատալոգում ներկայացված են օվկիանոսի, անտառի, հողի, շոկոլադի, քարիի, տապակած հավի, բենզինի, ծաղիկների, ինչպես նաև «կանանց» բույրեր։
Ընդ որում ստարթափը 3000 դոլարի դիմաց կարող է պատվիրատուի համար ցանկացած բույր մշակել։
Գաջեթն արժե 999 դոլար։ Հավաքածուն ներառում է 5 քարթրիջ և դրանք լիցքավորելու հեղուկ։