Apple ընկերությունը 2014թ. ծրագրել է տարբեր բնութագրիչներ ունեցող iPhone-ների արտադրություն: Այս մասին, հղում անելով Apple-ի ծրագրերից տեղյակ անձանց, գրում է The Wall Street Journal-ը:
Երկու սմարթֆոններն էլ կունենան մեծ էկրան, քան իրենց ժամանանակից iPhone 5s-ն ու iPhone 5c-ը:
Սարքերից մեկի դիսփլեյի անկյունագիծը կլինի «ավելի քան 4,5 դյույմ», մյուսինը՝ «ավելի քան 5 դյույմ»:
Թե՛ առաջին, թե՛ երկրորդ սմարթֆոնների կորպուսը կհիշեցնի iPhone 5s-ի կորպուսը, որը պատրաստված է ալյումինից:
Երկու սարքերն էլ Apple-ը կցուցադրի 2014թ. երկրորդ կեսին:









































