Դերասան Սերգեյ Բեզռուկովի կինը՝ ռեժիսոր Աննա Մատիսոնը, արու զավակ է լույս աշխարհ բերել: Այս մասին Instagram-ի իր էջում հայտնել է ՌԴ ժողովրդական արտիստը:
«ՈՐԴԻ՜ (և ես կրկին նրանց կողքին էի): Անեչկա՛, սիրելիս, հարազատս: Շնորհակալ եմ քեզ»,- գրել է դերասանը:
2016-ի հուլիսի 4-ին ծնվել է զույգի դուստրը՝ Մարիան:
Նշվում է, որ դերասանը Իրինա Բեզռուկովայի հետ ամուսնացած տարիներին, որից 2015-ին է ամուսնալուծվել, արտամուսնական կապից երկու երեխա է ունեցել: Նրանց մայրը դերասանուհի Կրիստինա Սմիրնովան է:








































