Նյու Յորքում իր դռներն է բացել ևս մեկ ճապոնական ռեստորան՝ Ichiran Ramen-ը: Այն հատույկ ինտրովերտների համար, հաղորդում է New York Post–ը։ Ռեստորանի սեփականատերերի խոսքով՝ միայն այստեղ է հնարավոր լիովին զգալ ուտեստի համն ու վայելել այն։
«Սա հակառակ համեմատական ճաշելու ամերիկյան սովորությանը, քանի որ մենք հաճախ ենք ուտում մարդկանց շրջապատում և առանձնապես չենք կենտրոնանում ուտելիքի վրա։ Իսկ այստեղ հակառակն է»,–ասել է ռեստորանի աշխատակցուհի Քեյլա Քոփելանդը։
Գաղափարի հեղինակների համաձայն՝ հաստատությունում հաճախորդները զերծ են անգամ անձնակազմի հետ շփումից, ինչը, նրանց կարծիքով շատ կարևոր է: Պատվերի համար վճարել կարելի է մուտքի մոտ գտնվող սարքի միջոցով։








































