Լրագրող Գայանե Առուստամյանը այսօր Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան մոտ հրավիրված մոմավառության և բողոքի ակցիայի ժամանակ կիսվեց Եվրամայդանի վերաբերյալ իր տպավորություններով:
Նշենք, որ Առուստամյանը բոլորովին վերջերս է վերադարձել այնտեղից:
«Հույս ունեմ, որ միևնույն է՝ Ուկրաինայի ժողովուրդը, որ շատ ավելի վճռական, աննահանջ է, հաղթելու է, և այդ հաղթանակի ամենակարևոր երաշխիքն այն է, որ ուժայինների մեջ կան նորմալ, գիտակից մարդիկ, արժանապատիվ սպաներ, որոնք կոչ են անում մյուս ուժայիններին անցնել ժողովրդի կողմը»:
Ըստ նրա՝ դա ամենակարևոր երաշխիքն է, որ Ուկրաինայում ժողովուրդը կհաղթի, ժողովրդավարությունը վերջապես կհաստատվի. «Չնայած «Բերկուտ»-ում ներգրավված են նաև մարդասպաններ՝ աճեցված Կրեմլի ինկուբատորներում, կարծում եմ՝ Մայդանը պետք է հաղթի:
Այնուհետև ակտիվիստները վանկարկեցին՝ Путин убийца и бандит:









































