Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան հերթական անգամ քննադատել է «Ֆուտբոլի արքա» Պելեին: Բրազիլացին վերջերս ստացել էր պատվավոր «Ոսկե գնդակ» մրցանակը:
«Ցանկանում եմ, որ բոլորն իմանան՝ առաջին պատվավոր «Ոսկե գնդակ»-ը ես եմ ստացել: Դա տեղի է ունեցել 1995թ.՝ Փարիզում: Իսկ Պելեն հերթական անգամ երկրորդն էր:
Պելեն սովոր է լինել երկրորդը: Երբ Բրազիլիան ընտրում էր իր լավագույն մարզիկին՝ պատմության մեջ, Պելեն նորից երկրորդն էր: Նա զիջեց Աիտոր Սեննային»:






































