Wednesday, 17 06 2026
19:30
ՆԱՏՕ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Ռուսաստանի հետ երկխոսությանն ուղղված ԵՄ ջանքերին
Երևան-Մեղրի ավտոճանապարհին ՃՏՊ․ կա զոհ
19:10
Վերջնական կետին դեռ չենք հասել. Փեզեշքիան
19:06
Arca մագնիսական ժապավենով քարտերն այլևս չեն սպասարկվելու
19:03
Ուղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները
Իրանական պատերազմը ցույց տվեց, թե որքան խոցելի և անպաշտպան է Ադրբեջանը
Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան միշտ կարողացել են փոխընդունելի լուծումներ գտնել
Մաֆիան ամորձատվում է. Քոչարյանը պետք է դատվի պետական դավաճանության համար
18:30
Իրանի հետ համաձայնագիրը կարող է ռմբակոծություններով փոխարինվել. Թրամփ
Ռուսաստանի հայտարարությունը տնտեսական սահմանափակումների հիմքերի վերաբերյալ՝ հետքայլ էր
Ռոբերտ Քոչարյանը զրկվել է անձեռնմխելիությունից
Մենք ենք, մեր լեռները
17:50
Ռուսաստան-ԱՍԵԱՆ գագաթնաժողովը շատ կարևոր է համագործակցության զարգացման համար. գլխավոր քարտուղար
Ընտրակաշառք է բաժանվել արտաքին ուժերի օգնությամբ, որոնք շահագրգռված են, որ տարածաշրջանը պայթի
17:40
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը «Բիլի Ջին Քինգի» մրցաշարի մեկնարկում հաղթել է Ադրբեջանին
Եկեղեցի են սարքում հայաթում, վրան դնում իրենց քեռու կնոջ անումը ու դեռ մե՞զ են մեղադրում․ Փաշինյան
Հաքան Ֆիդանը Եգիպտոսի և Պակիստանի արտգործնախարարների հետ քննարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հեռանկարները
Ձայները կեղծվե՞լ են, իսկ դուք տանը վեր ընկած քյաբաբ եք ուտո՞ւմ․ բա դուրս եկե՛ք հրապարակներ․ վարչապետ
Մեկնարկում է պետական հանրակրթական դպրոցներ գործուղվող տնօրենի հավակնորդների հայտերի ընդունումը․ ԿԳՄՍՆ
Գնալու եմ քրեաօլիգարխիան ջարդուփշուր անելու․ համաձայն չեք, հեղափոխություն արե՛ք․ վարչապետ
17:10
ԱՄՆ ռազմաօդային ուժերը հերթական նավին են հարվածել Խաղաղ օվկիանոսում. կա 1 զոհ
Ջախջախելու եմ իրենց բնում Քոչարյանին, կալուգացուն և բելառուսամետ օլիգարխին․ Փաշինյան
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Հաքան Ֆիդանը Մոսկվայում հանդիպել է Սերգեյ Շոյգուի հետ
Դավիթ Ղազինյանը զրկվել է անձեռնմխելիությունից
16:30
Իրան-ԱՄՆ համաձայնագիրը ոչ թե վերջնակետ է, այլ սկիզբ. Վան Ի
«Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը կանցկացվի հունիսի 17-25-ը
16:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ին ավելի քան 1 միլիարդ դոլար է հատկացնում մարդասիրական օգնության համար
Արսեն Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրերի օրվա կապակցությամբ
Ղազախստանը ԱԲ զարգացման համաձայնագիր է կնքել NVIDIA-ի և Firebird-ի հետ

Ինչու ԲՀԿ-ն չի պաշտպանում Բալասանյանին Վարդան Ղուկասյանից

Վարդան Ղուկասյանը իր թիմով հանդերձ չի դադարում սպառնալիք ներկայացնել Գյումրիի և առանձին գյումրեցիների համար: Դեռ չմարսած մի հանցագործություն` հաջորդում է մյուսը: Իսկ Ղուկասյանները բավարարվում են միայն հերքումներ տարածելով՝ կատարվածի համար չկրելով որևէ պատասխանատվություն:

Չնայած ոստիկանությունը երեկ հաղորդագրություն տարածեց Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի տան վրա իրականացված հարձակման դեպքի հետ կապված, ավելի ուշ պարզ դարձավ, որ քրեական գործ է հարուցվել, այդուամենայնիվ Վարդան Ղուկասյանի գրասենյակը հերթական հաղորդագրությամբ հերքեց իրենց մասնակցությունը կատարվածին՝ այն որակելով Վարդան Ղուկասյանի անունը արատավորելու, նրա ընտանիքը վարկաբեկելու փորձ: Հաղորդագրության մեջ նաև նշված է, որ Բալասանյանի տան տեսախցիկների արձանագրածից «ակնհայտ երևում է, որ ինչ-որ մեքենաներ ընդամենը անցնում են նշված փողոցով: Բոլորին խորհուրդ ենք տալիս դիտել այդ տեսաձայնագրությունը և փորձել գտնել կադրերում Սպարտակ Ղուկասյանին ու նրա ընկերներին»,- ասված է հաղորդագրության մեջ: Նշենք, սակայն, որ հենց նույն տեսագրության մեջ նկատվում է մեքենայից արձակված կրակոցը: Իսկ Բալասանյանի տանը մոտեցած մեքենաներից մեկում, «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, Ղուկասյաններին պատկանող ասֆալտի գործարանի տնօրենն է եղել, մյուսում՝ Սպարտակ Ղուկասյանը` մյուս ընկերների հետ:

Դեպքից հետո Գյումրիում խոսում են, որ Սպարտակ Ղուկասյանն այնքան է «հաբրգել», որ նրա վրա անգամ հայրը չի կարողանում ազդել: Կատարվածը հենց դրա վառ ապացույցն էին համարում՝ հաստատելով, որ դեպքի օրը Վարդան Ղուկասյանը Դուբայում է եղել և չի իմացել, որ որդին նման հարձակման ծրագիր է մշակել: Չնայած գյումրեցիներն ավելացնում էին, որ իմանալու դեպքում ևս հայրը կխրախուսեր որդու արարքը` հաշվի առնելով, որ այդպիսի արարքները սովորաբար անհետևանք են մնում:

Հիշեցնենք, որ Ղուկասյանների անունը կապված է և շարունակում է կապված մնալ մի շարք սպանությունների հետ: Եվ գրեթե ոչ մի դեպքում նրանք համապատասխան պատժի չեն արժանացել: Ամենաթարմ դեպքը անցած տարի ապրիլ ամսին կրկին Գյումրիում Ղուկասյանների մասնակցությամբ Արտյոմ Կարապետյանի՝ Շեկոյի սպանությունն էր, որի ժամանակ վիրավորվեց նաև հայտնի Քավոր Հարութը:
Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության մեջ մեղադրվող Հարություն Սարգսյանի մայրը ևս պնդում է, որ իր որդու սպանությունը Սպարտակ Ղուկասյանի ձեռքի գործն է, թեև դա դեռևս չի ապացուցվել:

Դրանցից բացի, Ղուկասյանների կողմից տարբեր ժամանակներում հարձակումներ, սպառնալիքներ, կրակոցներ և վեճեր են եղել, հատկապես այն ժամանակ, երբ պարզ դարձավ, որ Գյումրիի «անսասան» քաղաքապետը փոխարինվելու է մեկ ուրիշով: Այդ դեպքերով քրեական գործեր հարուցվեցին, նյութեր նախապատրաստվեցին, սակայն բոլոր դեպքերում էլ Ղուկասյաններին, հատկապես Սպարտակին, հաջողվեց վարպետորեն ազատվել պատասխանատվությունից:

Սպարտակ Ղուկասյանը միայն մեկ անգամ է պատասխանատվության ենթարկվել, երբ 2007 թվականի ԱԺ ընտրություններից հետո Գյումրիի կենտրոնում փոխհրաձգություն եղավ, որին մասնակցում էին նաև մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի որդիները, Ղուկասյանները և էլի մի քանի հոգի: Այս փոխհրաձգությանը զոհ գնաց նաև մի երեխա, սակայն քննությամբ այդպես էլ չհաստատվեց, որ երեխան հենց այդ կրակոցներից էր զոհվել: Ժամանակ անց նրա դին գտան մի տնակում, իբր նռնակից փայթած: Միայն այդ դեպքից հետո Սպարտակ Ղուկասյանը դատապարտվեց մոտ 2 տարվա ազատազրկման, սակայն մի քանի ամիս անց պայմանականով ազատ արձակվեց: Օրերս Սամվել Բալասանյանի տան վրա իրականացրած հարձակման համար էլ դժվար թե պատասխանատվության ենթարկվի: Սպարտակ Ղուկասյանը երեկ ընդամենը բացատրություն է տվել և ոստիկանության բաժանմունքից գնացել տուն:

Տեղի ունեցածի միակ «զոհը» թերևս Շիրակի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը եղավ, ով, հայտնի է, որ մտերիմ հարաբերությունների մեջ էր Ղուկասյանների հետ: Եվ ակնհայտ է, որ նրա պաշտոնանկությունը բացառապես պայմանավորված էր Գյումրիի քաղաքապետի տան վրա իրականացված հարձակմամբ և այն նախապես չկանխելով:

Գյումրեցիները մեզ պատմեցին նաև, որ Բալասանյանը և նրա կողմնակիցները շատ զայրացած են և համարում են, որ եթե այս դեպքն էլ անհետևանք մնաց, իրենք պարզապես կհեռանան Գյումրիից՝ թանկ գնահատելով իրենց կյանքը:

Այս պարագայում միայն մեկ հարց է անպատասխան մնում, թե ինչու Բալասանյանի թիմը չի պաշտպանում նրան այս հարձակումներից: Պարզ է, որ Սերժ Սարգսյանի կողմից առաջադրվելուց հետո Բալասանյանը դադարեց որպես ԲՀԿ-ական ընկալվել, հետևաբար նրանցից օգնություն, աջակցություն ակնկալելը դժվար կլինի: Բայց, փաստորեն, պաշտպանություն չկա նաև ՀՀԿ-ականների կողմից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում