Ինչո՞վ է կարևոր Վրաստանի նախագահի ընտրությունները մեզ համար «Առաջին լրատվական»-ի հարցին ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» դաշինքի կողմից պատգամավորի թեկնածու Շիրակ Թորոսյանը պատասխանեց․ «Մեզ համար կարևոր է այս ընտրությունն այն առումով, որ մեզ հարևան բարեկամ երկիրն է։ Մենք լուրջ բարեկամական փոխհարաբերություններ ունենք, և մեզ համար խիստ կարևոր է Վրաստանի ներքաղաքական կայունությունը, հզորությունը։ Հայաստանը՝ և՛ իշխանությունները, և՛ բոլոր քաղաքացիները, պետք է շահագրգռված լինենք Վրաստանի կայունությամբ»։
«Վրաստանում շատ սուր պայքար է ընթանում, որը պայմանավորված է նրանով, որ առաջին փուլում թեկնածուները գրեթե հավասար ձայներ հավաքեցին։ Այստեղ, իհարկե, հոգեբանական առավելությունը ընդդիմության թեկնածուի կողմն է, որովհետև նա կարողացավ հավաքել գրեթե նույնքան ձայն, որքան իշխանության թեկնածուն։ Ինչը առաջին հայացքից թվում էր, թե անսպասելի էր, բայց իրականում վերլուծելով Վրաստանի ներքին վիճակը և Վրաստանի ազգաբնակչության դժգոհությունը, կարելի է ասել, որ ինչ-որ տեղ սպասված էր»,- հավելեց Շիրակ Թորոսյանը։
Ամբողջությամբ՝ տեսանյութում։









































