Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանը մտադիր չէ վերանայել 2015 թ.-ին կնքված միջուկային գործարքի պայմանները, փոխանցում է Reuters-ը:
Նա նաև հավատացրել է, որ Իրանի ժողովուրդը կարող է հաղթահարել Միացյալ նահանգների պատժամիջոցները:
Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը Իրանի և ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի միջև համաձայնագիրն է: 2018 թ. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները դուրս է գալիս համաձայնագրից:












































