Wednesday, 01 05 2024
Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին
19:20
Գերմանիայում բոլոր ատոմակայանների փակումն անվանել են ճիշտ քայլ
ՊՆ բժշկական գումարտակը Հունգարիայում մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը
Կայացել են ՀՀ ՊՆ-ի և ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման հայաստանյան ծրագրի քննարկումները
Հայաստանի՝ հունգարա-ադրբեջանական վետոյի հաղթահարման ճանապարհը
ԱՄՆ-ն փոխարինել է Թուրքիային
Ի՞նչ ապագա ենք ուզում․ պատմությունը՝ բեռ
ՊՆ բժշկական գումարտակը Հունգարիայում մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը
«Շարունակում է խնդրահարույց մնալ նաև աշխատաշուկայում խտրականության բացառման հարցը». ՄԻՊ
Երևանի շատրվանները գործարկվեցին
Իրանը պատրաստ է ընդլայնել առևտուրն Իրաքի հետ
Մի շարք բնակավայրերում կփորձարկվեն էլեկտրական շչակներ
Երեւանը, Բաքուն ու Աստանան. Տոկաեւի բազմիմաստ ակնարկը
Իրանի քաղավիացիայի պաշտոնյաները հայ գործընկերներին հրավերել են Իրան
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել
Ղրղզստանում չեղյալ է հայտարարվել «Անմահ գնդի» երթը
Ստամբուլում մայիսմեկյան ցույցեր են տեղի ունենում
Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանի խորհրդարանը շարունակում է քննարկել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Ղազախստանի հանդիպման շահառուները․ ինչ է զգուշացնում Բլինքենը Փաշինյանին և Ալիևին
Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել. անցկացվեց հիմնադիր համագումարը
Ադրբեջանցի քաղբանտարկյալները կդատապարտե՞ն «ղարաբաղյան հաղթանակի պղծումը»
ՊՆ-ն հերքում է Գեղարքունիքում՝ ականազերծման, Ճամբարակից և Ջիլից էլ հայկական ԶՈՒ–ն հանելու մասին լուրերը
Հայաստանը «շպագատի» մեջ է. եթե մասնակցի ռեգիոնալիզացման խաղին, միայն կորցնելու է
Ծովինար Համբարձումյանը իր հավատարմագրերն է հանձնել
Եվրոնիկոլիզմ՝ Փաշինյանը Հայաստանը ԵՄ տանելու ծրագիր չունի. հայերը ցլերին պետք է հանձնվեն
Մեզ սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս
Վթար Երևան-Երասխ․ տուժածները տեղափոխվել են հիվանդանոց
Շոյգուին ցուցադրել են ԱԹՍ–ների դեմ պայքարի նոր միջոցներ

ՀՀԿ-ն կապիտուլացվեց՝ քարոզարշավը չսկսած

Ձայների 66 կողմ, 4 դեմ, 2 ձեռնպահ հարաբերակցությամբ խորհրդարանն այսօր ընդունել է 2019-ի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը:

Գործ ունենք, ըստ էության, արտառոց իրավիճակի հետ, երբ բյուջեն ներկայացնող ու ընդունող մարմիններն արձակված են ու այս հանգամանքն ակամայից բացահայտում է նաև հաջորդ տարվա գլխավոր տնտեսական փաստաթղթի բնույթը, էությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բյուջեն իներցիոն է որակել՝ հասկացնելով, որ իր կառավարությունը լիարժեք քաղաքական պատասխանատվություն դրա համար չի կրում։ Սա այնքան էլ նորմալ վիճակ չէ ու խոսում է առնվազն այն վարկածի օգտին, որ հաջորդ տարի Նիկոլ Փաշինյանի խոստացած տնտեսական հեղափոխության մեկնարկը չենք տեսնելու։ Սակայն ավելի մտահոգիչ է այն հանգամանքը, որ բյուջեի տեքստում արտացոլված չէ կառավարության տնտեսական քաղաքականությունը ու Փաշինյանի կաբինետի պատկերացումների մասին կարող ենք ընդամենը ընդհանուր բույթի դատողություններ անել։ Տնտեսական հեղափոխություն հնարավոր չէ իրականացնել՝ առանց հստակ տեսլականի։

Սակայն գանք բյուջեի այսօրվա քվեարկության պատկերին, որը պակաս արտառոց չէ։

Նախքան քվեարկությունն Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է՝ թեև Հանրապետականը կողմ է քվեարկելու նախագծին, ինքը դեմ կքվեարկի, քանի որ այն, ըստ Շարմազանովի, հետընթաց ապահովող բյուջե է։ Հանրապետականներ՝ Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը և Արմեն Աշոտյանը նույնպես դեմ են քվեարկել։

Քվեարկության պատկերն ինքնին արտառոց է, եթե հաշվի ենք առնում հատկապես այն հանգամանքը, որ շատ շուտով խորհրդարանական ընտրություններ են։ Եթե երկրի հիմնական տնտեսական փաստաթղթին որևէ կուսակցություն դեմ չի քվեարկում, դա ինքնին խոսում է այն մասին, որ երկրում, ըստ էության, բացակայում է ընդդիմությունը։ Այս համատեքստում հօդս են ցնդում հանրապետականների առաջ քաշած երկու թեզեր, որոնք նրանք մատի փաթաթան են դարձրել՝ քննադատելով հատկապես քաղաքական այն ուժերին, որոնք խորհրդարանական առաջիկա ընտրություններում հավակնում են ձևավորել դեմոկրատական այլընտրանք, հակակշիռ։

Նախ՝ նույնիսկ տեսականորեն արհեստական է դառնում հանրապետականների այն հիմնական թեզը, որ գործող խորհրդարանի լուծարումն այնքան էլ նպատակահարմար չէր, որովհետև այն արդյունավետորեն հակակշռում էր Նիկոլ Փաշինյանի կառավարությանը։ Չկա և չի կարող լինել նման բան, որովհետև խորհրդարանում գոյություն չունի կոնցեպտուալ այլընտրանք, քաղաքական միտք՝ որպես այդպիսին։ Եթե անգամ ընդունենք, որ այս ԱԺ-ն ինչ-որ բանի հակակշռում էր, ապա դա ոչ թե կառավարությունն է, այլ հեղափոխությունը։ Հակառակ պարագայում՝ գոնե բյուջեի քվեարկության այլ պատկեր կունենայինք։

ՀՀԿ-ն, բացի իրենից, բոլորին համարում է գրպանային ընդդիմություն՝ համարելով, որ մյուսները վերահսկվում են Փաշինյանի թիմի կողմից, նույնիսկ քծնում են կառավարությանը։ ՀՀԿ-ն ասում է, որ միակ արմատական, անհաշտ ընդդիմությունն է։ Այսօրվա քվեարկությունից հետո հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարող է արմատական ընդդիմադիր ուժը կողմ քվեարկել կառավարության բերած բյուջեին, մանավանդ որ այդ փաստաթուղթը, մեղմ ասած, տնտեսական զարգացում չի ենթադրում։ Կամ առհասարակ՝ բացի ԸՕ բարեփոխումներից, ՀՀԿ-ն կարո՞ղ է նշել գոնե մեկ հայեցակարգային հարց, որտեղ հակադրվել է գործող կառավարությանը։ Նման բան գոյություն չունի ու սա էլ, իր հերթին, լրացուցիչ անգամ բացահայտում է, որ ՀՀԿ-ն ոչ թե դեմոկրատական այլընտրանք է՝ իր ծրագրերով ու մոտեցումներով, այլ ընդամենը մի կենտրոն, որտեղ գեներացվում են ռևանշիստական տրամադրություններ։

ՀՀԿ-ն հիմա էլ է ձգտում ռևանշի, պարզապես դա պատկերացնում է փուլային տարբերակով՝ առաջիկա ընտրական ցիկլում ձգտելով հասնել ռևանշիստական տրամադրությունների լեգիտիմացմանը, այսպես կոչված՝ խորհրդարանական ընդդիմության դեմքով։

Սակայն այսօրվա քվեարկությունից հետո հասարակությունն ու մյուս քաղաքական ուժերը ՀՀԿ-ին կարող են քննադատել քաղաքական անսկզբունքայնության ու երեսպաշտության մեջ, որովհետև եթե քաղաքական ուժը կողմ է քվեարկում բյուջեին, ապա դրանից հետո այլևս իրավունք չունի խոսել արմատական ընդդիմության մասին։ Դեկտեմբերի 9-ի ընտրություններից առաջ ՀՀԿ-ն կապիտուլացվեց․ այսօրվա քվեարկությունն այլ բան չի նշանակում, որովհետև բյուջեին կողմ քվեարկած ուժը չի կարող խորհրդարանի պատերից դուրս արմատական քննադատության ենթարկել կառավարությանը։

Մյուս կողմից՝ ՀՀԿ-ն դադարել է լինել մեկ միասնական թիմ։ Դա դրսևորվում է գրեթե բոլոր հարցերում, իսկ այսօր նաև խորհրդարանական քվեարկության ժամանակ։ Եթե բյուջեի նման սկզբունքային փաստաթղթի ընդունման հարցում չկա միասնական քաղաքական մոտեցում, ապա հասարակությունն օբյեկտիվորեն չի կարող քվե տալ այդ ուժին՝ այդպես էլ բացահայտված չհամարելով նրա մագիստրալ դիրքորոշումը։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում