ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու պաշտոնական էջը Twitter-ում կհայտնվի նրա սպանության օրվա 55-րդ տարելիցի նախօրեին:
Ջոն Քենեդու հիմնադրամի գրադարանի մամլո հաղորդագրության մեջ նշվում է, որ միկրոբլոգում կհրապարակվեն Միացյալ Նահանգների 35-ամյա նախագահի մեջբերումները՝ «ինտերնետի սերունդներին» նրա գաղափարներին հաղորդակից դարձնելու համար:
«Ոչինչ չի լինում ինքն իրեն, անհրաժեշտ է հասնել դրան»,- մեջբերում են Քենեդուն սոցցանցի էջում:
Ջոն Քենեդին սպանվել է 1963թ.-ի նոյեմբերի 22-ին՝ Դալաս ուղևորության ժամանակ: Թեև պաշտոնական վարկածով սպանողը դիպուկահար Լի Հարվի Օսվալդն է, սակայն սպանության հանգամանքների և պատճառների մասին վեճերը շարունակվում են մինչ օրս:









































