«Բանանց» ֆուտբոլային ակումբը որոշել է կատարել անվանափոխություն: Այս կապակցությամբ «Բանանցի» պաշտոնական կայքում անց է կացվում հարցում, որտեղ ներկայացված է ակումբի նոր անվան 5 տարբերակ:
Դրանք են՝ «Հայաստան», «Ուրարտու», «Սեբաստիա», «Արծիվ», «Մալաթիա»:
Երևանյան ակումբը երկրպագուների հորդորել է ակտիվ մասնակցել քվեարկությանը և ընտրել 5 անուններից մեկը:







































