Ամերիկացի դերասան և ռեժիսոր Ալեք Բոլդուինը Twitter-ի իր էջում գրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրի «ազգային-սոցիալիստական ուռուցքն է»:
Բոլդուինի կարծիքով՝ ԱՄՆ-ն «ազգային-սոցիալիստական ուռուցք ունի», որն օրեցօր մեծանում է:
«Դա ձեզ պետք է ստիպի անել ամեն ինչ՝ Թրամփից ազատվելու համար»,-գրել է Բոլդուինը:
Հիշեցնենք, որ Թրամփն իրեն ազգայնական է անվանել:










































