Lynx Grills ամերիկյան ընկերությունը ստեղծել է յուրատեսակ գրիլ, որը կարելի է համարել ապագայի գրիլ: «Խելացի» գրիլը միանում է Wi-Fi-ին և կարող է ապահովել բաղադրատոմսերի տվյալների բազայի հասանելիություն, որոնք կօգնեն պատրաստել` հաղորդում է kedem.ru-ն:
Ձայնային ակտիվացումը թույլ է տալիս գործարկել գրիլը` առանց դրան դիպչելու: Ավելին, գրիլը հիշում է իր սեփականատիրոջ համային նախընտրությունները և կարող է առաջարկել նրան պատրաստել միսն, «ինչպես նախորդ անգամ»:
Մսի պատրաստման գործընթացի մասին գրիլը SMS հաղորդագրություն է ուղարկում իր օգտատիրոջը: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ գրիլն ավտոմատ կերպով անջատվում է 30 րոպեի ընթացքում, եթե ոչ մի հրահանգ չի լսում: Ակնկալվում է, որ ապագայի գրիլը շուկայում կհայտնվի 2015 թ.:








































