ԱՄՆ Նորթհեմփթոն քաղաքի քաղաքապետ Դևիդ Նարքուիքսը Մասաչուսթես նահանգում մարիխուանայի առաջին օրինական գնորդն է, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:
Թմրանյութը ձեռք բերելուց հետո խանութի աշխատակիցները քաղաքապետին խորհուրդ են տվել չշտապել այն օգտագործել: Նարքուիքսն ասել է, որ մտադիր է այն պահպանել որպես «պատմական կարևոր իրողության» փաստ:
Համաձայն նահանգի օրենքի՝ մարիխուանայի պարունակությամբ պատրաստի ծխախոտները, տերևները, քաղցրավենիքը կամ յուղը կարող է գնել 21 տարին լրացած յուրաքանչյուր անձ:






































