Հնդկաստանի Մատհուրա քաղաքում երկաթուղային հարթակի վրա մայրը պատահաբար գցել է 1 տարեկան երեխային շարժվող գնացքի տակ։ Աղջնակի բախտը շատ է բերել։ Նա ընկել է երկաթգծի և հարթակի պատի արանքում։
Երբ գնացքը անցել է ականատեսները հանել են հրաշքով փրկված երեխային։ Վախից լաց լինող երեխայի վրա ոչ մի քերծվածք չի եղել։ Երեխային տեղում հանձնել են անհանգստացած ծնողներին։
Պատահարի արդյունքում ոչ ոք չի տուժել։







































