Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի ներքին գործերի մարմիններ են տեղափոխվել 73 մարդ՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու համար: Այս մասին հաղորդում է Ուկրաինայի ՆԳՆ-ի հասարակության հետ կապերի վարչությունը:
Նախարարության տվյալներով՝ նրանցից 21-ի հանդեպ դատարանը որպես խափանման միջոց ընտրել է կալանքը, իսկ 52-ը ձերբակալվել են «Զանգվածային անկարգություններ» հոդվածով:
Հիշեցնենք, որ Կիևում զանգվածային ցույցերի հետևանքով զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ հայազգի Սերգեյ Նիգոյանը:






































