Պենտագոնում համոզված են, որ Թուրքիայի կառավարությունը այդպիսի որոշում ընդունելով՝ մեծ սխալ է գործում:
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը Թուրքիային տարհամոզում է ПВО С-400 համակարգերի ձեռքբերման հարցում՝ դրա փոխարեն առաջարկելով THAAD և Patriot PAC-2 հակահրթիռային պաշտպանության համակարգերը, հաղորդում է CNBC հեռուստաալիքը: THAAD-ի ամբողջական կոմպլեկտը վեց անգամ թանկ է С-400-ից:
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ ռուսական С-400 զենիթային համակարգերի տեղադրումը կսկսվի 2019թ. հոկտեմբերին: Նրա խոսքով, 2019թ. սկզբին թուրք զինվորականներին կգործուղեն Ռուսաստան՝ վերապատրաստման: Հուլուսի Աքարը նաև ասել է, որ ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի անհանգստությունը Ռուսասատանից ЗРС ձեռքբերման հարցում անհիմն է:









































