Իսպանիայի գավաթի խաղարկության շրջանակներում կատալոնական «Բարսելոնա»-ն 4:1 հաշվով առավելության է հասել «Լևանտե»-ի նկատմամբ, իսկ թիմի առաջատար Լիոնել Մեսսին 3 արդյունավետ փոխանցում է կատարել:
Բոլոր գոլային փոխանցումները Մեսսին կատարել է Տելյոյին: Արգենտինացին իր մարզական կարիերայում առաջին անգամ 1 խաղում 3 գոլային փոխանցում կատարեց:
Բացի այդ, այդ խաղը Մեսսիի համար 400-րդն էր կատալոնական ակումբի մարզաշապիկով: Այդ ցուցանիշով Մեսսին 11-րդ տեղում է, իսկ առաջատարը Չավին է՝ 701 խաղով:
Levante 1-4 Barcelona (Copa del Rey) Highlights by Goals-Arena







































