«Հիմնական քննարկումները պետք է տեղի ունենան հենց Սանկտ Պետերբուրգում, հեռակա բանավեճն ու հռետորաբանությունը նպատակահարմար չեն՝ հաշվի առնելով այն փաստը, որ դա նպաստում է լարվածության աճին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Նարեկ Մինասյանը՝ անդրադառնալով պաշտոնական Երևանի և Մինսկի հեռակա բանավեճին՝ ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակի շուրջ։
Մեր զրուցակցի կարծիքով՝ կասկած կա, որ Սանկտ Պետերբուրգում վարչապետը հարցադրումներ կանի ոչ միայն Լուկաշենկոյին, այլև Նազարբաևին. «Լուկաշենկոն խախտել է էթիկայի կանոնները՝ դուրս հանելով փակ դռների հետևում քննարկվածը։ Ժամանակին, երբ Խաչատուրովի նկատմամբ քրեական գործն ընթանում էր, մեկնաբանություններ էին հնչում, թե դա ՀԱՊԿ-ի հեղինակությանը վնասում է, իսկ արդյոք չի՞ վնասվում ՀԱՊԿ-ի հեղինակությունը, երբ Լուկաշենկոն տվյալ կառույցի խնդիրները քննարկում է կառույցի անդամ չհանդիսացող երկրի հետ։ Սուրբ ձևանալու խնդիր չկա, խնդիրների մասին պետք է բարձրաձայնել»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:










































