CNN-ի լրագրող Ջիմ Աքոսթային վերադարձրել են Սպիտակ տուն անցաթուղթը, սակայն ամերիկյան վարչակազմը ԶԼՄ-ների համար վարքագծի նոր կանոններ է մշակել: Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը:
Կապված Աքոստային հավատարմագրումը վերադարձնելու հետ՝ հեռուստաալիքը չեղարկել է նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ հայցը:
Մասնավոր նամակում, որն Աքոսթան ստացել է նախագահի մամուլի քարտուղար Սարա Սանդերսից և հաղորդակցության գծով Սպիտակ տան տնօրեն Բիլ Շայնից, ասվում է, որ լրագրողը խախտել է հիմնարար օրենքները:
Նամակում ասվում է նաև, որ այսուհետ յուրաքանչյուր լրագրող միայն մեկ հարց կկարողանա տալ, իսկ մյուս հարցերը կհնչեն միայն Թրամփի կամ Սպիտակ տան այլ ներկայացուցիչների թույլտվությունից հետո:









































